Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 38-ով՝ հասնելով 41 հազար 701-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 71-ով և հասել 34 հազար 655-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 284 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 185 հազար 594 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 824-ի: Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է:
Այսպիսով, Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 978 մարդ: