ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին խորհրդարանում կփոխարինի Ստեփան Ստեփանյանը, հայտարարում է կուսակցությունը:
«Մանե Թանդիլյանի` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին, ով հանդիսանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ վայր է դնելու պատգամավորական մանդատը` առողջական խնդիրների պատճառով: