Մատչելիության հղումներ

Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դադարեցնում ԼՀԿ կառավարման խորհրդի անդամի գործունեությունը


Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում` մանրամասնելով, որ առողջական խնդիրների պատճառով է նման որոշում կայացրել:

«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», - գրել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև շեշտել, որ այս թեմայով այլևս հայտարարություններ ու մեկնաբանություններ չի անելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG