Մատչելիության հղումներ

Բելառուսի ՆԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ ձերբակալվածների նկատմամբ բռնություն չի կիրառվել


Մինսկի մեկուսարանից ազատ են արձակվում ցույցերի մասնակիցները, 13 օգոստոսի, 2020թ.
Մինսկի մեկուսարանից ազատ են արձակվում ցույցերի մասնակիցները, 13 օգոստոսի, 2020թ.

Այս գիշեր Բելառուսի ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Բարսուկովը գնացել է Մինսկի Օկրեստին փողոցում գտնվող իրավախախտների մեկուսացման կենտրոն ու խոստացել, որ ցույցերի ընթացքում բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն մինչև առավոտյան ժամը 6-ը: Նա հավաքվածներին հավաստիացրել է, որ մեկուսարանում բռնություն չի կիրառվել:

Եվ չնայած փոխնախարար Բարսուկովի այս հայտարարությանը, բռնության ապացույցները բազմապատկվում են: Ազատ արձակվածներին հարյուրավոր կամավորներ են դիմավորել, որոնք ցանկություն են հայտնել նրանց տուն հասցնել: Ազատ է արձակվել նաև «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Վիտալի Ցիգանկովը:

Բելառուսի Գերագույն դատարանը հրապարակել է օգոստոսի 9-ից երկրում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված և վարչական կալանքի ենթարկված ավելի քան 500 հոգանոց ցուցակ: Ոմանք դատապարտվել են 4 օր վարչական կալանքի, ոմանք՝ 25 օր, բայց ցուցակում ամենատարածված ժամկետը 15 օրն է:

Վարշավայում էլ բելառուսական սփյուռքի ներկայացուցիչները անժամկետ հացադուլ են սկսել՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ ԵՄ-ն պատժամիջոցներ կիրառի Բելառուսի իշխանությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը:

Պետական հեռուստատեսությունում աշխատող մի քանի բելառուս լրագրողներ հայտարարել են իրենց հրաժարականի մասին:

XS
SM
MD
LG