Մատչելիության հղումներ

Քամալա Հարիս․ «Թրամփը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը»


Կալիֆորնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիս, արխիվ
Կալիֆորնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիս, արխիվ

Դոնալդ Թրամփը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է Կալիֆորնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիսը՝ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենի կողմից փոխնախագահի պաշտոնում առաջադրվելուց հետո հնչեցրած առաջին ելույթում։

«Այս վիրուսը ազդեց աշխարհի գրեթե բոլոր պետությունների վրա, սակայն գոյություն ունի մի պատճառ, որ դրա հետևանքները Ամերիկայի համար շատ ավելի բացասական են, քան զարգացած մյուս երկրներում։ Պատճառն այն է, որ Թրամփն ամենասկզբից լուրջ չընկալեց այս ամենը», - հայտարարում էր Հարիսը։

Դոնալդ Թրամփն իր հասցեին հնչեցված քննադատությանը հակադարձեց ժամեր անց։ Սպիտակ տանը հրավիրած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը հիշեցնում է, որ Քամալա Հարիսը չկարողացավ արդյունավետ պայքար ծավալել Դեմոկրատական ներկուսակցական ընտրությունների ժամանակ` ի վերջո ինքնաբացարկ հայտարարելով։

«Ես նայում էի, թե ինչպես են կրճատվում նրա աջակցության ցուցանիշները հարցումից հարցում։ Հարիսը ընտրարշավը լքեց ջղային ու կատաղած։ Նա պարզապես քարի պես գահավիժեց», - հեգնում էր Դոնալդ Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG