Մատչելիության հղումներ

Սենատոր Քամալա Հարիսը՝ ԱՄՆ փոխնախագահի թեկնածու


Անցած գիշեր Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակից, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Կալիֆորնիայից ընտրված սենատոր Քամալա Հարիսի թեկնածությունը։ Այս մասին Բայդենը գրել է Twitter-ի իր օգտահաշվում։

Քամալը Հարիսը ԱՄՆ պատմության մեջ առաջին աֆորամերիկացի կին գործիչն է, որ առաջադրվում է փոխնախագահի պաշտոնում։

Հարիսը հայտնի է իր ազատական հայացքներով, նա ամերիկյան ոստիկանության արմատական բարեփոխումների գլխավոր ջատագովներից մեկն է։ Մինչև օրենսդիր գործունեությամբ զբաղվելը Հարիսը զբաղեցրել է Սան-Ֆրանցիսկոյի շրջանային և Կալիֆորնիայի նահանգային դատախազների պաշտոնները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG