Մատչելիության հղումներ

Դատախազը միջնորդեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման


Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով շուրջ 3 տարի տևած դատավարությունից հետո այսօրվա դատական նիստին հրապարակվեց մեղադրական ճառը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը պահանջեց Էդվարդ Գրիգորյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Արեգ Կյուրեղյանին ևս` 8 տարի 6 ամիս, Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամսվա ազատազրկման: Դատախազը միջնորդեց Վարուժան Ավետիսյանին դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` զմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Ըստ մեղադրող դատախազի` խմբի անդամները մինչ գրավումը նախապես ուսումնասիրել են գնդի տարածքը, հետո էլ խմբի անդամները կազմակերպել են խումբը զինելուն ուղղված միջոցառումներ ու գունդը գրավելու համար բեռնատարի վարորդից պայմանավորվածությամբ վերցրել են մեքենան։

Բացի այդ, ըստ մեղադրական ճառի, խմբի անդամները պատանդ են վերցրել գնդի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններից մի քանիսին: Դատախազի պնդմամբ՝ հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Յուրի Տեփանոսյանին և Գագիկ Մկրտչյանին։ Ոստիկանների սպանության մեջ մեղադրվում են զինված խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

XS
SM
MD
LG