Եվրահանձնաժողովը քննարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը՝ այն անձանց, ովքեր պատասխանատու են ոստիկանական բռնությունների և ընտրակեղծիքների համար: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ երկրում ընտրությունները «ո՛չ ազատ, ո՛չ արդար» են անցել, և իշխանությունները դիմել են «անհամաչափ և անընդունելի բռնության»:
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն էլ ասել է. «Մենք դատապարտում ենք բռնությունը, մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ապօրինի են ձերբակալվել, բացառապես քաղաքական դրդապատճառներով»:
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան այժմ գտնվում է Լիտվայում. դա պաշտոնապես հաստատել են նաև Վիլնյուսում: Վիզան թույլ է տալիս նրան մեկ տարի մնալ այնտեղ: Նրա աջակիցները վստահ են, որ Տիխանովսկայան փախել է աննախադեպ ճնշման պատճառով: Նրանք հայտարարում են պայքարը շարունակելու մասին: