Մատչելիության հղումներ

Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են, կա մեկ զոհ


Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են, ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել: Ներքին զորքերի նախարարությունը հայտնում է, որ մեկ հոգի մահացել է:

Ըստ պաշտոնական տեղեկատվության, հատուկ ջոկատայիններին դիմադրելիս ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչի հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Առավոտյան Մինսկի կենտրոնում ոստիկանական շրջափակումը հանվել է, հատուկ տեխնիկան՝ հեռացել: Երկուշաբթի վերսկսված ցույցերը 7 ժամ են տևել: Այսօրվա համար արդեն կոչեր են հնչում՝ ժամը 11-ից անժամկետ գործադուլ սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG