Մատչելիության հղումներ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը


Մոտ երկու ժամից կմեկնարկի կառավարության նիստը, որի օրակարգում արտակարգ դրությունը արդեն 5-րդ անգամ երկարաձգելու հարցն է ներառված:

Հայաստանում մարտից հայտարարված արտակարգ դրության ժամկետը այսօր կերկարաձգվի ևս մեկ ամսով, բայց մի շարք սահմանափակումներ կվերանայվեն, օրինակ՝ հանրահավաքների ու հանրային միջոցառումների արգելքները, այս մասին անցած շաբաթ հայտնել էր պարետ Տիգրան Ավինյանը։

Պարետատունը մշակել է նաև ուսումնական հաստատությունները վերաբացելու մոդելներ, որոնք ևս կհրապարակվեն այսօր: Արդեն իսկ հայտարարվել է, որ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ սեպտեմբերի 15-ից առկա ուսուցմամբ կսկսեն գործել դպրոցները, նախնական և միջին մասնագիտական կրթության հաստատությունները, երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG