Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն դպրոցները


Հայաստանում սեպտեմբերի 15-ից դպրոցները կվերաբացվեն, այսօր արտակարգ դրության պարետատան նիստից հետո իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է կրթության ոլորտը համակարգող նախարար Արայիկ Հարությունյանը:

Սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ սեպտեմբերի 15-ից առկա ուսուցմամբ կսկսեն գործել նաև նախնական և միջին մասնագիտական կրթության հաստատությունները, երաժշտական, արվեստի ու գեղարվեստի դպրոցները:

Նախարարի փոխանցմամբ, բուհերի ու մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում. – «Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը` հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիա սադրանքները»:

Հայաստանում դպրոցները, բուհերը ու մյուս հանրակրթական հաստատությունները փակվեցին համավարակի հենց մեկնարկից: Մարտի սկզբից ուսումնական գործընթացը սկսեց իրականացվել հեռավար տարբերակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG