Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն ՌԴ-ին կոչ է արել պահպանել միջազգային նորմերը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի կիրառման պարագայում


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեկ կոչ է արել Ռուսաստանին պահպանել միջազգային նորմերը Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մշակման և կիրառման պարագայում:

Այժմ ռուսական պատվաստանյութը, որի փորձարկումների ավարտի մասին Ռուսաստանի Առողջապահության նախարարությունը հայտարարեց օգոստոսի 1-ին, ընդգրկված չէ ԱՀԿ-ի կողմից հաստատված վեց խոստումնալից դեղամիջոցների ցանկում:

«Կան սահմանված ընթացակարգեր, հրապարակվել են ուղեցույցներ», - ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը՝ նշելով, - «Ցանկացած պատվաստանյութ կամ դեղամիջոց, անշուշտ, պետք է անցնի բոլոր համապատասխան փորձարկումներն ու թեստերը, նախքան օգտագործման թույլտվություն ստանալը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG