Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը մեկնել է Անկարա


Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Անկարա, որտեղ արդեն հանդիպել է թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։

Ըստ պաշտոնական աղբյուրների, քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում։ Կողմերը հայտնել են, որ պատրաստվում են առաջիկայում մի քանի տասնյակ նոր համաձայնագրեր ստորագրել՝ խորացնելով համագործակցությունը տնտեսության ոլորտում։

Սա Բայրամովի առաջին այցն է արտգործնախարարի պաշտոնում։ Մինչ նշանակումը Բայրամովը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը, ավելի վաղ աշխատել էր հարկային համակարգում, սակայն դիվանագիտական աշխատանքով երբևէ չէր զբաղվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG