Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում Էլմար Մամեդյարովին փոխարինեց Ջեյհուն Բայրամովը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ստորագրել է համապատասխան հրամանագրերը:
Բայրամովը մինչև նոր նշանակումը զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:
Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի։ Բայրամովը 47 տարեկան է, ավարտել է Բաքվի տնտեսագիտական համալսարանը, հետագայում նաև իրավաբանական կրթություն է ստացել, աշխատել է հարկային և կրթական համակարգերում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ալիևը հրապարակավ խիստ քննադատության էր ենթարկել Մամեդյարովին: