Մատչելիության հղումներ

ԱԺ-ի դիմացից 10 քաղաքացի է բերման ենթարկվել` ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. ոստիկանություն


Ազգային ժողովի դիմաց այսօր հանուն Ամուլսարի պաշտպանության ցույց անող 10 ակտիվիստ է բերման ենթարկվել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից:

182-րդ հոդվածով սահմանված է` հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հիշեցնենք` բնապահպաններն այս ակցիայով իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների ավելի քան 2 տարվա պայքարին: Պահանջում են, որ կառավարությունը չեղյալ ճանաչի Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG