Մատչելիության հղումներ

Լիբանանի կառավարությունը որոշել է հրաժարական ներկայացնել


Բողոքի ակցիաներ Լիբանանում
Բողոքի ակցիաներ Լիբանանում

Բերյութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյուններից մեկ շաբաթ չանցած Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացնում։ Նախարարական կաբինետի՝ այսօր մի քանի ժամ շարունակված նիստից հետո այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Հասան Համադը։

Լիբանանցի պաշտոնյան Reuters գործակալության թղթակցին հայտնել է, որ վարչապետ Հասան Դիաբը իր հրաժարականի մասին պաշտոնապես կտեղեկացնի առաջիկա ժամերին՝ երկրի բնակչությանը դիմելով հատուկ տեսաուղերձով։ Այն, ըստ գործակալության, եթեր կհեռարձակվի, երբ Երևանում ուշ երեկո կլինի։

Ավելի քան 150 մարդու կյանք խլած պայթյուններից և դրանց հաջորդած բողոքի ակցիաների ֆոնին Լիբանանում նաև կառավարական ճգնաժամ է ծագել։ Վերջին 48 ժամերին լիազորությունները վայր էին դրել լիբանանյան կառավարության 21 անդամներից 4-ը՝ ֆինանսների, արդարադատության, բնապահպանության և տեղեկատվության նախարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG