Թուրքիան պատրաստ է օգնել Լիբանանին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ծանր հետևանքները վերացնելու համար: Այդ մասին ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն, ով հանդիպել է Լիբանանի բարձրաստիճան ղեկավարներին, այդ թվում` նախագահ Միշել Աունին:
Օգոստոսի 4-ի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, հազարավոր բնակիչներ վնասվածքներ են ստացել, ավելի քան 250 հազար մարդ դարձել է անօթևան:
«Թուրքիան պատրաստ է օգնել Բեյրութում աննախադեպ աստիճանի ավերված նավահանգիստը վերակառուցելու հարցում»,- ասել է փոխնախագահը:
Նա նաև հավաստիացրել է, որ թուրքական շտապօգնության ծառայությունները կարող են օդային ճանապարհով Թուրքիայի հիվանդանոցներ տեղափոխել ծանր վիրավորներին: