Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 23-ով, բուժվածներինը` 96-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 23-ով՝ հասնելով 40 հազար 433-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 96-ով և հասել 32 հազար 616-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 340 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 176 հազար 354 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 796-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Եվս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 793 մարդ:

XS
SM
MD
LG