Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 225-ով, բուժվածներինը` 125-ով, գրանցվել է մահվան ևս 6 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 225-ով՝ հասնելով 40 հազար 410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 125-ով և հասել 32 հազար 520-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ երեկ իրականացվել է 1576 թեստավորում, ընդհանուր առմամբ մինչ այժմ իրականացվել է 176 հազար 14 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 791-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Եվս 228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 871 մարդ:

XS
SM
MD
LG