Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան. Շատ կուզենամ տեսնել Ռոբերտ Քոչարյանին փողոց փակելիս, առաջարկում եմ` թող փորձի


«Ազատության» զրուցակիցն Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն է:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարո՛ն Սիմոնյան, Ռոբերտ Քոչարյանին կհակադարձեի՞ք, որն ասում է, որ բանավոր հայտարարվում է` «սիրում ենք ժողովրդին», բայց կորոնավիրուսի դեմ պայքարի հետևանքով մարդիկ մահանում են, դուք պարգևավճարներ եք ստանում, ինչը կոռուպցիա է և այլն, և հետևաբար արդեն իսկ հասունացել է ժամանակը` ձեզ ճանապարհել տուն, ինչպես որ եկել եք իշխանության, այսինքն` փողոց փակելով:

Ալեն Սիմոնյան. - Ես անկեղծ լինեմ, ես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, չեմ դիտել, որովհետև նախ և առաջ չեմ կարևորում, անկեղծ չեմ կարևորում, հա գիտակցում եմ, հասկանում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձանցից մեկն է եղել, բայց ուղղակի չեմ կարևորել և չեմ դիտել: Տարբեր ԶԼՄ-ներից, տարբեր վերնագրերից, Ձեր նաև մեջբերումից ինչ-որ ինֆորմացիաներ ունեմ և կարող եմ ասել հետևյալը` ես շատ կուզենամ տեսնել Ռոբերտ Քոչարյանին փողոց փակելիս, ես շատ կուզենամ տեսնեմ, թե մարդը` փողոց փակող և խաղաղ ցույցեր անող մարդկանց դեմ բանակ հանած անձնավորությունը ոնց է հիմա փորձելու նույնն բանն անել: Ես իրեն առաջարկում եմ` թող փորձի, հիմա թող փորձի նման գործողություններ: Ես վստահ եմ, որ իր բոլոր, չգիտեմ, հազար կամ 2 հազար աջակիցները իր հետ հանդերձ շատ մեծ հիասթափություն կապրեն այն իրականությունից, որից իրենք շատ շուտվանից կտրվել են, այն է, որ Հայաստանի Հանրապետությունում իրենք որևէ աջակից չունեն ու մոտակա 15-20 տարվա մեջ դժվար թե ունենան:

«Ազատություն». - Արթուր Վանեցյանին էլ կդասեի՞ք այդ շարքը, որը չի բացառել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը, ըստ էության համագործակցությունը:

Ալեն Սիմոնյան. - Ես Վանեցյանի հետ կապված, չգիտեմ, ես ասել եմ, որ քաղաքական ճանապարհ է պետք անցնել, և չի կարելի այդպես ուղղակի պահի պոռթկման ներքո որոշել քաղաքականությամբ զբաղվել: Ցավում եմ այն սխալների համար, որոնք կանխատեսելի են, քաղաքական առումով սխալների, որոնք ինքն անում է: Եվ իր գործն է, ինքը կարող է Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա էլ կազմի, կքննարկեն այն քրեական գործերի մանրուքները, որը նախկինում պարոն Վանեցյանն ասուլիսի ժամանակ ասում էր: Կարող է Սերժ Սարգսյանի հետ կազմել: Իրենց գործն է, իրենց է վերաբերում, ես համենայն դեպս ո՛չ պարոն Վանեցյանի պարագայում, ցավոք սրտի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի պարագայում ընդդիմության ձևավորում չեմ տեսնում ու չեմ կարող տեսնել:

Ինչո՞ւ ցավոք սրտի, որովհետև ՀՀ-ում այսօր ըստ իս` կա լուրջ ընդդիմության բացակայություն և կայացած ընդդիմության բացակայություն, որի պատճառներից մեկն այն է, որ իմ նշած նաև մարդիկ իրենք լցնում են և չեն թողնում, որ առողջ ուժերը` անցյալի հետ կապ չունեցող և անցյալը չներկայացնող ուժերը ձևավորեն ավելի ծանրակշիռ միավոր, որը քաղաքական օրակարգում իր ասելիքը կունենա: Իսկ իրենց ասելիքը սեփական կաշին փրկելու, սեփական ունեցվածքը փրկելու, անցյալից խուսափելու գործընթաց է, որը Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու հետ որևիցե կապ չունի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG