Մատչելիության հղումներ

Արմեն Խաչատրյան․ Հայաստանում համակարգված կոռուպցիոն բուրգը կառուցել է Ռոբերտ Քոչարյանը


«Ազատությունը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի կուսակցության իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

«Ազատություն». – Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասում էր, որ սա էլ կոռուպցիոներների իշխանություն է, պարգևավճարներ են ստանում, և ահա ընդդիմությունն էլ կարող է փողոց փակելով նրանց հեռացնել, այնպես, ինչպես իրենց են եկել իշխանության:

Խաչատրյան. – Ով կոռուպցիայից խոսի, չխոսի թող Ռոբերտ Քոչարյանը: Ընդհանրապես չխոսի, որևէ բանից չխոսի: Հայաստանում համակարգված կոռուպցիոն բուրգը կառուցել է Ռոբերտ Քոչարյանը` ունենալով նպատակ թալանի առարկա դարձնել այն երկիրը, որի ղեկավարը դարձավ իշխանազավթման միջոցով, արյան միջոցով: Եվ հենց այդ թալանը` իր ունեցվածքը պահպանելու մղումով կազմակերպեց Մարտի 1-ը: Եվ դա կազմակերպեց մեկ նպատակով` իշխանությունը հանձնել իր մերձավորին, իր ժառանգորդին և այդ ճանապարհով խուսափել թալանի համար երբևէ պատասխանատվություն կրելուց: Եթե ամբաստանյալ Քոչարյանը ընդդիմություն ասելով նկատի է ունեցել իրեն, կամ այն ուժերին, ովքեր մերժել են 2018 թվականին, ապա պետք է հիասթափեցնել այդ անձնավորությանը: Ընդհանրապես նախորդ իշխանությունները մեր ժողովրդի, մեր հասարակության մեջ չունեն որևէ հենարան և որևէ աջակցություն: Ինչ վերաբերում է գործող իշխանության կոռումպացվածությանը, ապա կարող եմ ասել, որ առնվազն այս պահին մեր պետական համակարգը, ըստ էության, փրկվել է վերից վար կոռումպացված լինելու այդ գլխավոր ց, որը քսան տիրում էր Հայաստանում: Պարգևավճարների մասով այդ արտահայտությունը, որ արել է, դա պարզապես ծիծաղելի է, որովհետև նախ հենց էդ նույն իշխանություններին պետք է մեղադրել այն բանի համար, որ երկիրը այնքան են աղքատացրել, որ անգամ պետական պաշտոնյաներին չեն կարողացել ողջամիտ աշխատավարձ նշանակել: Բյուջեն այնքան է թալանված եղել, որ իշխանությունները ստիպված, որպեսզի կարողանան մասնագիտական ունակություններով անձանց պահեն իշխանության մեջ և կարողանան էդ մասնագիտական պոտենցիալը օգտագործել, ստիպված են դիմել այդ օրինական ճանապարհին` պարգևավճարների ճանապարհին: Ընդ որում, եթե, օրինակ Կառավարությունը չկատարի նաև այդ խոստումը պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու մասով, ապա հետագա քննադատություններից մեկը իմ կողմից կլինի նաև այդ խոստման չկատարելը: Որովհետև իսկապես Հայաստանում պետական պաշտոնյաները, եթե համարում ենք նաև, որ դա էն ինտելեկտուալ զանգվածն է, որը պետության կառավարմամբ պիտի զբաղվի, իսկապես ստանում է ծիծաղելի ցածր աշխատավարձ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG