Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվն անցել է 18.7 միլիոնը


Աշխարհը շարունակում է պայքարել նոր կորոնավիրուսի դեմ: Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 18.7 միլիոն բնակիչ: Վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով ավելի քան 706 հազար մարդ է մահացել:

Իրավիճակն առավել լարված է շարունակում մնալ ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Բայց պաշտոնական թվերը և իրականությունը կարող են տարբերվել. Աֆղանստանում, օրինակ, Առողջապահության համաշխարային կազմակերպության (ԱՀԿ) աջակցությամբ իրականացված հակամարմինների առկայության զանգվածային թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ երկրի բնակչության մեկ երրորդը, հնարավոր է, վարակվել է կորոնավիրուսով:

Ղրղզստանը բժշկական անձնակազմի շրջանում վարակվածների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի. օգոստոսի սկզբի տվյալներով` վարակվել է ավելի քան 2 հազար 700 բուժաշխատող:

Մոսկվայի քաղաքապետը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ քաղաքում դիմակներ կրելը պարտադիր կմնա ևս մի քանի ամիս: Կուզբասի հինգ քաղաքներում վերադարձվել են որոշ սահմանափակումներ` ֆիթնես կենտրոնները, մանկական խմբակները կրկին փակ են, արգելվում են բազմամարդ միջոցառումները, ռեստորանները այցելուներին կարող են սպասարկել միայն բաց տարածքներում:

Covid-19 վարակը հայտնաբերվել է Կալմիկիայի ղեկավար Բատու Խասիկովի մոտ: Սակայն այս ամենի ֆոնին իր ծրագիրն է հայտարարել «Կինոտավր» կինոփառատոնը, որը նախատեսվում է անցկացնել Սոչիում սեպտեմբերի կեսերին:

XS
SM
MD
LG