Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսը կարող է ծանր ազդեցություն գործել երիկամների և լյարդի վրա


Չինացի գիտնականները Biopharma ընկերությունում փորձում են կորոնավիրուսի դեմ վակցինա ստեղծել, Շենյան, 9 հունիսի, 2020թ.
Չինացի գիտնականները Biopharma ընկերությունում փորձում են կորոնավիրուսի դեմ վակցինա ստեղծել, Շենյան, 9 հունիսի, 2020թ.

Հոնկոնգի Չինական համալսարանի մասնագետների փոխանցմամբ, կորոնավիրուսով վարակվող միջինը յուրաքանչյուր 5-րդ հիվանդի մոտ երիկամների աշխատանքի լուրջ վատթարացում է գրանցվում: Հոնկոնգի Չինական համալսարանի մասնագետներն այդ եզրակացությանն են հանգել հետազոտություն անցկացնելով COVID-19-ով հիվանդացած 1040 պացիենտների շրջանում:

Հետազոտվածների 23 տոկոսի մոտ նկատվել են լյարդի ֆունկցիայի խանգարումներ, և այդ հիվանդներն ինտենսիվ թերապիայի կարիք են ունեցել:

Համաձայն Հոնկոնգի Չինական համալսարանի մասնագետների, կորոնավիրուսով վարակվածի մոտ կարող է առաջանալ ռեակտիվ կամ իշեմիկ հեպատիտ, ընդ որում հիվանդի վիճակը կարող է վատթարանալ նաև նրան տրվող դեղամիջոցների ազդեցության արդյունքում:

Հոնկոնգում հետազոտված հիվանդները 22-ից 52 տարեկան էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG