Մատչելիության հղումներ

Նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը


Արթուր Վաղարշյանը, արխիվ
Արթուր Վաղարշյանը, արխիվ

Նախագահը Արմեն Սարգսյանը ստորագրել է Արթուր Վաղարշյանի Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու առաջադրման գրությունը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ավելի վաղ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, իսկ կառավարությունը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։

XS
SM
MD
LG