Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ուրբաթ օրը Բելգրադում կայացած ասուլիսի ժամանակ հաստատել է, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։
«Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին», - հայտարարում էր Սերբիայի նախագահը։
Իշխող Առաջադիմական կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսի ընթացքում Վուչիչը արձագանքել է սերբական մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն վերջին տարիներին Բելգրադը ավելի քան 10 միլիոն դոլարի սպառազինություն է վաճառել Հայաստանին։
«Սերբիայի ռազմաարդյունաբերական համալիրում 17 հազար մարդ է աշխատում, և հարկավոր է այնպես անել, որ նրանք պահպանեն աշխատատեղերը։ Բայց եթե ընդհանրացնենք, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ ենք մենք սպառազինություն վաճառելու ապագայում։ Ում էլ վաճառենք, միևնույնն է՝ ենթարկվելու ենք քննադատության», - հայտարարում էր Սերբիայի նախագահը։
Տե՛ս նաև այստեղ