Մատչելիության հղումներ

Մինսկը պնդում է, որ «Վագներ»-ի ձերբակալված աշխատակիցների ցուցմունքներում լուրջ հակասություններ կան


Բելառուս իրավապահները պնդում են, որ այս շաբաթ Մինսկի մերձակայքում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ցուցմունքներում լուրջ հակասություններ կան։

Քննչական խմբի ղեկավար Ալեքսանդր Ագաֆոնովը պետական ԲԵԼՏԱ գործակալությանը փոխանցել է, որ մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության 33 աշխատակիցներից 11-ը հարցաքննությունների ժամանակ հայտարարել են, որ պատրաստվում էին Բելառուսից ուղևորվել Վենեսուելա,15-ը՝ Թուրքիա, մեկը՝ Կուբա և ևս մեկը՝ Սիրիա։ «Ձերբակալվածներից ևս մեկը հայտարարել է, որ ընդհանրապես տեղյակ չէր, թե ուր է մեկնում», - նշել է Ագաֆոնովը։

Մեկնաբանելով ձերբակալվածների մոտ հուլիսի 25-ով թվագրված Ստամբուլի տոմսերի առկայությունը, Ագաֆոնովը նշել է, որ դրանք ձեռք են բերվել «ալիբի ապահովելու նպատակով»։

Բելառուսի իշխանությունները պնդում են, որ «Վագների» աշխատակիցները Մինսկ էին ժամանել օգոստոսի 9-ի կայանալիք նախագահական ընտրություններից առաջ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ և զանգվածային անկարգություններ կազմակերպելու նպատակով։

XS
SM
MD
LG