Ռուսաստանցիների մոտ կեսը սատարում է Խաբարովսկում սկսված ցույցերը՝ նահանգապետ Սերգեյ ֆուրգալի ազատազրկման դեմ, պնդում է «Լևադա» կենտրոնի ուսումնասիրությունը։
Հարցման մասնակիցների 45 տոկոսը պնդել է, թե դրական է վերաբերում Հեռավոր արևելքում արդեն երկու շաբաթ շարունակվող բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները պահանջում են նախագահ Վլադիմիր Պուտինի հրաժարականը։
Թեև պետական ու դաշնային լրատվամիջոցները բազմամարդ այս ցույցերի մասին չեն պատմում, ռուսաստանցիների կեսից ավելին՝ 56 տոկոսը պնդել է, թե լսել է դրանց մասին, ավելի քան 25 տոկոսն էլ ուշադրությամբ հետևում է՝ անկախ լրատվամիջոցների և տեղական թերթերի միջոցով։
Ցույցերը սկսվել են նահանգապետի ձերբակալությունից հետո, ում իրավապահները մեղադրում են ավելի քան 15 տարի առաջ` 2004-2005 թվականներին Խաբարովսկի և Ամուրի շրջաններում գործարարների սպանություններ կազմակերպելու մեջ: Նա հերքում է մեղադրանքը:
Սերգեյ Ֆուրգալը լայն հեղինակություն ունի իր համայնքում և երկու տարի առաջ նահանգապետի ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել էր Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուին։