Իտալիայի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ երկրում սահմանված արտակարգ դրությունը մինչև հոկտեմբերի 15-ը երկարաձգելու վարչապետ Ջուզեպե Կոնտեի առաջարկին:
Ընդդիմությունը Կոնտեին մեղադրում է լիազորությունները չարաշահելու մեջ:
«Երկարաձգումն անխուսափելի տարբերակ է, ինչ-որ առումով՝ նույնիսկ պարտադիր, այն բխում է մեր կատարած տեխնիկական հաշվարկներից», - ասել է Իտալիայի վարչապետը:
Իտալիայում արտակարգ դրությունը սահմանվել է հունվարի 31-ին՝ այն բանից հետո, երբ մայրաքաղաք Հռոմում գրանցվել են կորոնավիրուսի առաջին երկու դեպքերը:
Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսից առավել տուժած երկրներից մեկն է: Իտալիայում ախտահարվել է մոտ 246,5 հազար մարդ, մահացել է ավելի քան 35 հազար հիվանդ:
Խորհրդարանի ստորին պալատում, որտեղ վարչապետն ունի հստակ մեծամասնություն, արտակարգ դրությունը երկարաձգելու առաջարկն այսօր է դրվելու քվեարկության: