Արցախում կորոնավիրուսային վարակ է հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ: «Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ՝ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից», - փոխանցում է Արցախի առողջապահության նախարարությունը՝ շարունակելով. - «Ունենք առողջացման 5 դեպք: Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության»:
Առայսօր Արցախում COVID-19 է ախտորոշվել 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս իրականացվել է 4 հազար 774 փորձանմուշի հետազոտություն