Մատչելիության հղումներ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք, ապաքինվել է ևս 1 քաղաքացի


Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք՝ հասնելով 212-ի, ապաքինվել է ևս 1 քաղաքացի, հայտնում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Համաձայն հաղորդագրության, վարակակիրներից 6-ը Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից են, որտեղ պարետի որոշմամբ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ: 1 դեպք հաստատվել է Մարտունի քաղաքի բնակչի մոտ՝ հսկիչ անցագրային կետում կատարված ՊՇՌ հետազոտության արդյունքում: Քաղաքացին վերադարձել էր Հայաստանից, ինքնամեկուսացված էր, իսկ այսօրվանից՝ մեկուսացված: Մեկական դեպք էլ հաստատվել է Ստեփանակերտի և Մարտակերտի հաստատված օջախների կոնտակտավորների մոտ:

ԼՂ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսով հիվանդ 5 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության: Առայսօր, COVID-19-ը հաղթահարել է 149 պացիենտ: Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 հազար 691 փորձանմուշի հետազոտություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG