Աշխարհում երեկ արձանագրվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշը համաճարակի բռնկումից ի վեր՝ մեկ օրում վիրուսի զոհ է դարձել ավելի քան 6 հազար մարդ, վարակվել են մոտ 290 հազարը: Վարակակիրների ու մահվան ցուցանիշներով առաջատարներն են Միացյալ Նահանգները, Բրազիլիան ու Հնդկաստանը:
«Վերադարձ բնականոն կյանքի չի լինի առնվազն մինչև մյուս տարի», - հայտարարել է ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին, ում խոսքով՝ «պատվաստանյութը գուցե գտնվի մինչև այս տարեվերջ, սակայն դժվար թե այն անմիջապես հասանելի դառնա բոլորի համար»:
Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն մոտենում է 16 միլիոնին, անցած յոթ ամսում վարակի հետևանքով մահացել է ավելի քան 641 հազար մարդ, ապաքինվել են 9.7 միլիոնը, 5,5 միլիոնը գտնվում են բժիշկների հսկողության տակ: