Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 15,7 միլիոնը, մահացել է մոտ 640 հազար մարդ, բուժվել է 9 միլիոնը


ԱՄՆ - Բուժաշխատող Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում, Տեքսաս նահանգ, արխիվ
ԱՄՆ - Բուժաշխատող Հյուսթոնի հիվանդանոցներից մեկում, Տեքսաս նահանգ, արխիվ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 15,7 միլիոնը, հիվանդությունից մահացել է մոտ 640 հազար մարդ, բուժվել է ավելի քան 9 միլիոնը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակվածների թվով առաջին երեք հորիզոնականները շարունակում են զբաղեցնել Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը՝ համապատասխանաբար 4,1 միլիոն, 2,3 միլիոն և 1,3 միլիոն:

Մահացության ցուցանիշով ևս ԱՄՆ-ը առաջինն է՝ շուրջ 145,5 հազար, հաջորդում են Բրազիլիան՝ 85,2 հազար, և Մեծ Բրիտանիան՝ 45,7 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG