Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան հուսով են, որ ԵՄ-ն կհամաձայնեցնի տնտեսությանն օգնելու փաթեթը


Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովում, Բրյուսել, 18 հուլիսի, 2020թ.
Անգելա Մերկելը և Էմանյուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովում, Բրյուսել, 18 հուլիսի, 2020թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հուսով է, որ Եվրամիությունը կկարողանա համաձայնեցնել կորոնավիրուսից տուժած տնտեսությանը ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթը:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել 750 միլիարդ եվրոյի հիմնադրամ, այդ գումարի մի մասը կտրամադրվի դրամաշնորհի եղանակով, մյուսը՝ որպես վարկ:

Եվրամիության «հյուսիսային հարուստ» երկրները և կորոնավիրուսից առավել տուժած հարավային, միջերկրական երկրներն ունեն լուրջ տարաձայնություններ առաջարկված օգնության դրամաշնորհային և վարկային հատվածների համամասնության վերաբերյալ:

«Այս օրը սկսում եմ գործընկերներիս հետ առաջխաղացում ապահովելու վճռականությամբ, փոխզիջումից հրաժարվելու դեպքում մենք նորից կհայտնվենք դժվարությունների առաջ, և արդյունքում դա ավելի թանկ կլինի բոլորիս համար»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ այս արտակարգ իրավիճակում պահանջվում են արտակարգ միջոցներ:

«Երեկվա երկարատև բանակցությունների շնորհիվ մենք գտանք հավանական կարգավորման ճանապարհը: Դա մի քայլ առաջ է, և մենք հուսով ենք, որ այսօր համաձայնության կգանք»,- ասել է կանցլերը:

Այսօր բանակցությունների չորրորդ օրն է:

XS
SM
MD
LG