Մատչելիության հղումներ

«Եկել եմ շնորհակալություն հայտնելու». նախագահն այցելել է կենտրոնական զինվորական հոսպիտալ


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հյաստանի պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բուժանձնակազմի ներկայացուցիչները ներկայացրել են զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայողների ու հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ: Նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։

«Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, նաև հիշելու ձեր ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին»,- ասել նախագահ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG