Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կոչ է անում կանխել հետագա սրացումը


Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված լարվածության համար` կոչ անելով կանխել հետագա սրացումը:

«Մենք անհանգստությամբ ենք հետևում զարգացումներին, որոնց ընթացքում օգտագործվում են ծանր զինատեսակներ և զոհվում են մարդիկ», - հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, հավելելով. - «Մենք միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք կոչ էին արել բոլոր կողմերին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած երկու օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 11 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, այդ թվում՝ երկու սպա:

XS
SM
MD
LG