Մատչելիության հղումներ

Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Կասպշիկի և Պոպովի հետ


Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ:

Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Մամեդյարովը դիվանագետների հետ զրույցում «ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, դժգոհություն հայտնել և հայկական կողմի սադրանքը գնահատել որպես ագրեսիա»։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը Բաքվին է մեղադրում սադրիչ գործողությունների համար և դատապարտում՝ շեշտելով, որ դրանք անպատասխան չեն մնում:

XS
SM
MD
LG