Մատչելիության հղումներ

Ալիևը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստ է կայացել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի ղեկավարը ելույթ է ունեցել նիստում, ինչից հետո այն շարունակվել է փակ ռեժիմով:

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Երեկ կեսօրից հետո կտրուկ սրվել է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում, կողմերը հրետանային կրակ են կիրառում: Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումները՝ հայտարարելով, որ «սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

XS
SM
MD
LG