Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 182-ով, բուժվածներինը՝ 232-ով, գրանցվել է մահվան ևս 8 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ
Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 182-ով՝ հասնելով 32 հազար 151-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 232-ով և հասել 19 հազար 865-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 698 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 135 հազար 687-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 573-ի, ևս 183 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 530 մարդ:

Կառավարությունն այսօր արտահերթ նիստում հավանություն տվեց երկրում կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի 12-ի ժամը 17-ը ներառյալ երկարաձգելուն: Սա արտակարգ դրության արդեն չորրորդ երկարաձգումն է:

XS
SM
MD
LG