Մատչելիության հղումներ

Փարիզի Աստվածամոր տաճարը կվերակառուցվի


Աստվածամոր տաճարի հրդեհը, Փարիզ, 15 ապրիլի, 2019թ.
Աստվածամոր տաճարի հրդեհը, Փարիզ, 15 ապրիլի, 2019թ.

Անցյալ տարի հրդեհից ավերված Նոտղը Դամ դը Պաղի-ն՝ Փարիզի Աստվածամոր տաճարը, կվերակառուցվի:

Այդ մասին հայտարարել է համաշխարհային նշանակության այս կոթողը վերականգնելու առաքելությունը ստանձնած ազգային ժառանգության և ճարտարապետության հանձնաժողովը:

Աղետալի հրդեհը բռնկվել է 2019 թվականի ապրիլի 15-ին՝ ենթադրաբար, վերանորոգման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով:

Նախագահ Էմանյուել Մակրոնն անցյալ տարի խոստացել է, որ կառույցը և դրա սրածայր աշտարակը կվերականգնվի հինգ տարում և կբերվի ճիշտ այն վիճակին, որն առկա էր հրդեհից առաջ:

Ֆրանսիայի եկեղեցին հուսով է, որ 2024 թվականից Աստվածամոր տաճարում պատարագներ կմատուցվեն:

2024-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում պետք է տեղի ունենա Ամառային Օլիմպիադան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG