Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան անկախ մամուլի ներկայացուցիչները Սաֆրոնովի գործի թափանցիկ հետաքննություն են պահանջում


Ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում` «Կոմերսանտ» և «Վեդոմոստի» պարբերականները, РБК հեռուստաընկերութունը, «Forbes» հանդեսն ու «Մեդուզա» կայքը երկրի Անվտանգության դաշնային ծառայությունից պահանջում են ապահովել լրագրող Իվան Սաֆրոնովի գործի հետաքննության թափանցիկությունը։

Սաֆրոնովը, որ վերջին երկու ամիսներին զբաղեցնում էր Ռուսաստանի Տիեզերական գործակալության՝ «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդականի պաշտոնը, ձերբակալվել էր նախօրեին։ Ռուսաստանի հատուկ ծառայությունները պնդում են, որ Սաֆրոնովը 2012 թվականին հավաքագրվել է չեխական հատուկ ծառայությունների կողմից։

2017-ին, ըստ քննիչների, Սաֆրոնովը Ռուսաստանի և աֆրիկյան մի շարք պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել Չեխիայի արտաքին կապերի և տեղեկատվության ծառայությանը։ Սաֆրոնովը իր մեղքը չի ընդունում։ Նրա փաստաբանների պնդմամբ` գործի յոթ հատորներում լրագրողի մեղքն ապացուցող որևէ փաստ գոյություն չունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG