Մատչելիության հղումներ

Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։

«Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ», - հարց է բարձրացրել Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում։

«Եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին», - շարունակել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. - «Մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների կարիքը չենք տեսնում»։

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG