Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արցախ։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: