Մատչելիության հղումներ

Արմեն Մուրադյանի կարծիքով՝ COVID-19-ի համաճարակային վիճակը Հայաստանում բավականին լուրջ է


Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակի շուրջ Կարլեն Ասլանյանը զրուցել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի հետ:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Դուք համաձա՞յն եք այս վիճակին տրվող ընդհանուր գնահատականին՝ վատ, բայց կայուն:

Արմեն Մուրադյան. – Ես, ճիշտն ասած, գնահատականներից դեռևս կարող եմ միայն ասել, որ պանդեմիա գնահատականն է բնութագրում վիճակի լրջությունը, և կայուն, եթե ի նկատի ունենք կառավարելի, համաճարակաբանական լեզվով ասած՝ կառավարելի են համարվում այն վարակները, որոնք ունեն թե՛ պատվաստանյութ, թե՛ սպեցիֆիկ դեղ, և այդ առումով, իհարկե, COVID-ին դժվար է այս պահին ասել կառավարելի:

«Ազատություն». – Դուք հիմա, այս փուլում տեսնո՞ւմ եք վիրահատական միջամտության, կտրուկ գործողությունների անհրաժեշտություն:

Մուրադյան. – Եթե Դուք ի նկատի ունեք ստեղծված իրավիճակում ավելի կտրուկ փոփոխություններ առողջապահական համակարգում, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը հիմա չկա, և ըստ անհրաժեշտությունների պետք է դնել, գործիքակազմը ֆիքսենք, թե ինչպիսի խնդիրներ կան այսօր ձևավորված և ինչպիսի խնդիրները չի հաջողվում լուծել, նոր այդ պարագային, երբ որ խնդիրը կլինի հաշվառված, խնդիրը կլինի թվայնացրած, խոսենք թվերով և ոչ թե հուզական:

«Ազատություն». – Իսկ ի՞նչ անել հիմա: Խիստ կարանտինը կարծես արդյունք չի տալիս, ոստիկանության ուժերը չեն բավարարում, մյուս կողմից էլ՝ արդեն մեկ ամիս է դիմակները պարտադիր են, բայց էլի, հիմա տեսնում եք, 400-ից 700 նոր դեպք օրական հաստատվում է:

Մուրադյան. – Կարծում եմ, որ դիմակների խնդիրը այս պահին առաջնահերթ չի, որովհետև տեսնում ենք, որ բնակչությունը, իհարկե, դիմակները կրում է: Ինչքանով է դա հաջողվում կրել և ինչքանով է դա նպատակահարմար՝ նույն դիմակով անընդհատ փողոցում երևալ, որովհետև ես կարծում եմ, որ դիմակները չեն փոխում, իսկ ինքը իրենով արդեն իսկ խնդիր է դառնում, երբ որ նույն դիմակը գրպանից հանած, ծալած, օրերով օգտագործված, գույնը փոխած դիմակով գալիս են բժշկի մոտ, արդեն կարելի է ենթադրել, որ հենց էդ դիմակը, որը որ ճիշտ չի կրել, սխալ է կրել, արդեն իսկ դարձել է ինքը հնարավոր վարակի պատճառ, և ոչ պարտադիր COVID-ի:

«Ազատություն». – Հետևաբար, կարծում եք՝ դիմակները այն արդյունքը չպիտի տային, ինչը որ մարդիկ սպասում էին, որ մի ամսում թվերը պիտի շեշտակի իջնեին:

Մուրադյան. – Կարծում եմ, որ դիմակները իրենց արդյունավետությունը ապահովել են և շարունակում են ապահովել, և եթե օդակաթիլային վարակի մասին է խոսքը գնում, իհարկե, շնչուղիները պետք է պաշտպանված լինեն, և դիմակ կրելը փակ տարածքներում, ինչպես նաև հիվանդի հետ շփվելիս, ինչպես նաև սոցիալական տարածությունը անհնարին պահելու դեպքում, կարծում եմ, որ խիստ արդարացված են:

«Ազատություն». – Կասեի՞ք, որ հիմա Հայաստանը պիկում է:

Մուրադյան. – Կարծում եմ՝ վիճակը բավականին լուրջ է՝ տեսնելով օրվա ընդունելությունը հիվանդանոցում և տեսնելով պաշտոնական վիճակագրությունը, ի դեպ, կոչ եմ անում ևս մեկ անգամ՝ միայն պաշտոնական վիճակագրական տվյալներին հետևել, կարծում եմ, որ մենք այս պահին դեռևս չենք հասել այն գագաթնակետին, որի մասին Դուք ակնարկում եք:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

XS
SM
MD
LG