Մատչելիության հղումներ

Վարչապետ. 123 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 529-ը` ծանր


Այս պահի դրությամբ հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակակիրներից 123-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 529-ը` ծանր վիճակում, իսկ 1739 հոգու մոտ թոքաբորբ կա, պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա` շարունակվում է հակահամաճարակային կանոնների չպահպանումը. - «Նույնիսկ սոցիալական ցանցերի շատ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու և վարքագիծ դրևորելու անհրաժեշտության` մի շարք քաղաքացիներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում»:

Ըստ նրա` սոցիալական հեռավորությունը չի պահպանվում, չնայած տարբեր կառույցների, կազմակերպությունների շենքի դիմաց գծանշաններ են արված: «Բոլորս քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների նկատմամբ», - ասաց նա` կոչ անելով բոլորին` պետական մարմիններից մինչև զորամասեր, բանկեր, մաքսակետեր, պահպանել անհրաժեշտ միջոցառումները:

«Մեր ոստիկանությունը նախ պետք է իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները ոչ մի դեպքի կողքով պետք է անտարբեր չանցնեն:

Այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական ջանքերից, մեր հավաքական կամքից: Այսօրվա մեր հիվանդության մասշտաբը թույլ է տալիս ասել, որ մենք բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել, և մենք ռեստարտի, կարգապահության ներդրման անհրաժեշտութուն ունենք», - շեշտեց վարչապետը:

XS
SM
MD
LG