Մատչելիության հղումներ

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխել


Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ Սահմանադրական դատարանում այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել, և դատաքննության օր չի փոփոխվել: Այս մասին հայտնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը:

Նախկին նախագահի դիմումի քննությունը, հիշեցնենք, Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:

300.1 հոդվածի վերաբերյալ խորհրդատվական կարծիք է հայտնել Վենետիկի հանձնաժողովը: Հանձնաժողովից խորհրդատվական կարծիք հայցել է Հայաստանի սահմանադրական դատարանը: Ավելի վաղ նույն հարցի շուրջ իր խորհրդատվական կարծիքն էր հրապարակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։

Հիշեցնենք՝ հենց այս հոդվածով է մեղադրվում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG