Մատչելիության հղումներ

Պուտինի կազմակերպած Հաղթանակի շքերթին ներկա են լինելու յոթ երկրների ղեկավարներ, գերակշիռ մասը ԱՊՀ-ից


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտնել է այն երկրների ղեկավարների անունները, որոնք Մոսկվայում հունիսի 24-ին ներկա են լինելու Հաղթանակի շքերթին։

Մոսկվայում սպասվող յոթ ղեկավարներից վեցը ԱՊՀ անդամ, նախկին Միությունից անկախացած երկրներից են։ Մոսկվա են մեկնելու Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Սերբիայի նախագահները։

Պեսկովն ասել է, թե Կրեմլում «ըմբռնումով են մոտենում» կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց այցերը չեղարկելու առաջնորդների որոշումներին։

Նման պատճառաբանությամբ հրաժարվել է Մոսկվա մեկնել նաև Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Մոսկվա են հրավիրվել նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարները։ Վրաստանից անջատված այս շրջանների անկախությունը Մոսկվան ճանաչել է 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից անմիջապես հետո։

Երկրորդ աշխարհամարտում նախկին Խորհրդային Միության դաշնակիցներ ԱՄՆ-ն և Բրիտանիան շքերթին ներկայանալու են դեսպանների մակարդակով։

Վլադիմիր Պուտինը որոշեց կորոնավիրուսի համավարակի պատճառով մայիսի 9-ի Հաղթանակի օրվա չկայացած շքերթն անցկացնել հունիսի 24-ին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին։ Այդ փոփոխությունները նրան հնարավորություն են տալիս կրկին ու կրկին առաջադրվել նախագահի թեկնածու։ Վլադիմիր Պուտինը 2024-ի ընտրություններին իր առաջադրումը չի բացառել։

XS
SM
MD
LG