Մատչելիության հղումներ

Վարչապետը կոչ է անում «եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը»


Բուժաշխատող, շտապ բուժօգնության ավտոմեքենա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, հունիս, 2020թ.
Բուժաշխատող, շտապ բուժօգնության ավտոմեքենա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մոտ, հունիս, 2020թ.

«Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն», - այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք և ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է», - ընդգծում է պետության ղեկավարը:

«Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը և պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը», - շեշտում է վարչապետը:

Հիշեցնենք, երեկ առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի շուրջ 20,5 հազար դեպք, հիվանդությունից մահացել է 360 մարդ, ապաքինվել՝ 9,1 հազարը, բուժվում է մոտ 11 հազար մարդ:

XS
SM
MD
LG