Ազգային ժողովն այսօր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանում քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Օրինագիծը ներկայացրել են իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ: Նախագծով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի (ՍԴ) այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը, իսկ նոր նախագահ կընտրեն ՍԴ դատավորները՝ թափուր տեղերը համալրելուց հետո միայն:
Օրինագծի հիմնավորումն այն է, որ Սահմանադրական դատարանը պետք է համապատասխանի 2015 թվականի Սահմանադրության ոգուն:
Ըստ էության, այս նախագիծը գալիս է փոխարինելու հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագծին, համաձայն որի՝ դադարեցվում էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս վեց դատավորների լիազորությունները: Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Մանրամասները՝ քիչ անց