Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ կրկին կառաջադրվի նախագահ


Ռուսաստանի նախագահ, արդեն 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահող Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ առաջիկայում կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Պետական հեռուսատեսությանը տված հարցազրույցում, որն ամբողջությամբ կհեռարձակվի այսօր երեկոյան, Վլադիմիր Վլադիմիրովիչը պնդել է` այդ մասին կմտածի, երբ սահմանադրական փոփոխությունները հավանության արժանան հուլիսի մեկին նշանակված հանրաքվեում:

Այդ փոփոխություններից մեկը առաջարկում է զրոյացնել նախագահության բոլոր նախորդ ժամկետները, ինչից հետո, փաստացի, Վլադիմիր Պուտինը կարող է 2024-ին կրկին առաջադրվել և Կրեմլում մնալ մինչև 2036 թվականը: «Ես ինքս դեռ ոչինչ չեմ որոշել, բայց և չեմ բացառում առաջադրումս, եթե այդ դրույթը հաստատվի», - ասել է Պուտինը:

Հասարակական կարծիքի համառուսաստանյան կենտրոնի վերջին ուսումնասիրությունների համաձայն, ռուսաստանցիների կեսից ավելին վստահ է, որ առաջիկա հանրաքվեն ուղեկցվելու է ընտրակեղծիքներով:

XS
SM
MD
LG