Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների կեսից ավելին չի բացառում ընտրակեղծիքները՝ հանրաքվեի ժամանակ


Ռուսաստանցիների կեսից ավելին չի բացառում ընտրակեղծիքները` հուլիսի 1-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի ժամանակ, համենայնդեպս, դա է պնդում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հետազոտությունը:

Ըստ այդմ, հարցվածների միայն 42 տոկոսն է վստահ, որ քվեարկությունը կանցնի ազատ և արդար, մինչդեռ 25 տոկոսը կարծում է, որ արդյունքներին պետք չէ հավատալ, մոտավորապես այդքանն էլ պնդել են, որ կլինեն այս կամ այն չափի խախտումներ:

Սահմանադրության հանրաքվեն նախաձեռնել է նախագահ Պուտինը` այս տարվա սկզբին: Ի թիվս այլ փոփոխությունների, այն առաջարկվում է զրոյացնել նախագահության նախորդ բոլոր ժամկետները: Եթե հանրաքվեն կայանա, ինչը քչերն են կասկածի տակ դնում, արդեն 20 տարի երկրի ղեկն իր ձեռքում պահող Վլադիմիր Պուտինը կարող է կրկին առաջադրվել և նախագահի պաշտոնում մնալ մինչև 2036 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG